Другое
Պատրաստում ենք ժինգլյալով հաց Լիլիթ Մելիքյանի հետ
Մայիսի 23-ին՝ ժամը 19։00-ին, Լոֆթի Խոհարարական ակումբը հյուրընկալելու է «Տերյան մշակութային կենտրոն»-ի հիմնադիր Լիլիթ Մելիքյանին, ով մեծ սիրով կսովորեցնի պատրաստել Արցախի ամենահայտնի ուտեստներից մեկը՝ Ժինգյալով հացը։
Ի դեպ, պատրաստման համար նախատեսված կարևոր բաղադրիչները, որոնք դժվար է գտնել Երևանում, Լիլիթը բերելու է հենց Արցախից։
Երեկոյի ընթացքում մեր հյուրը պատրաստելու է նաև հատուկ արցախյան սոուս, որը կլրացնի ժինգյալով հացի համը։
Իսկ երբ ուտեստները պատրաստ լինեն, մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել դրանք և ուրախ ժամանակ անցկացնել։
Մուտքավճարը՝ 1300 դրամ
