Другое
Ճամփորդում եմ ու նկարում :)
Թեյի Ակումբի հյուրն այս անգամ կլինի հիանալի ճանապարհորդ ու նկարիչ Լեվ Նիկոլսկին:
Լեվը ճանապարհորդում է ավտոստոպով և 9 ամիսների ընթացքում հասցրել է լինել այնպիսի երկրներում , ինչպես ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թաջիկստանը, Ուզբեկստանը, Չեչնյան, Դագեստանը, Ադրբեջանը, Վրաստանը , Թուրքիան....
Այս թեյախմության ընթացքում Լեվը կպատմի ավտոստոպի մի քանի օգտակար մանրամասների , ճանապարհորդություններից հետաքրքիր իրադարձությունների մասին, կկիսվի փորձով `
- ինչպես գիշերել տեղի բնակիչների տանը
- ճանապարհորդության ընթացքում գումար վաստակելու տարբերակները
- Ինչ վերցնել և ինչ չվերցնել ճանապարհորդության ժամանակ:
Թեյ և քաղցրավենիք ` 2000 դրամ
Изображения
