«Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը» ֆիլմի դիտում
2016 թ. մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Մուտքն ազատ է։
ք. Երևան, Աբովյան 64
Թեև Ջավախքի պատմամշակութային ժառանգությունը մեր օրերն է հասել, այսօր անհետանում է: Հայերեն արձանագրություները, խաչքարերն ու խոյակները կոտրվում և ոչնչացվում են, իսկ բնիկները հեռանում են` իրենց հետ տանելով և մոռացության մատնելով ժառանգաբար փոխանցվող բանավոր պատմությունները: Այս ամենը ներկայացվում է Գիմբրդայի, Խորենյայի, Գանձայի, Հեշտյայի, Սուխլիսի, Ծուղրուտի բնակիչների միջոցով:
Ֆիլմի տևողություն՝ 51 րոպե
Պրոդյուսեր` Հայկ Հարությունյան
Ռեժիսոր` Մովսես Գասպարյան
Սցենարի հեղինակ` Լիլիթ Պետրոսյան
Օպերատորներ` Հակոբ Կարանֆիլյան, Վարդան Աբելյան
Կոմպոզիտոր` Էդգար Հովհաննիսյան
Հնչյունային ձևավորողներ` Աննա Վարդանյան, Անահիտ Ղազարյան
Մոնտաժողներ` Արման Վարդանյան, Մովսես Գասպարյան
