Выставка
«Մարմին և հոգի» անհատական ցուցահանդես
Մայիսի 23-ին՝ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նկարիչների միության անդամ, քանդակագործ Գագիկ Գևորգյանի (Գագո) «Մարմին և հոգի» անհատական ցուցահանդեսը:
Գագիկ Գևորգյանն ունեցել է մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսներ, սովորել է Մարտիրոս Սարյանի անվան նկարչական թեքումով մասնագիտացված միջնակարգ դպրոցում, Մանկական գեղագիտական կենտրոնում (քանդակի բաժին), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (քանդակի բաժին), Գեղարվեստի ինստիտուտում (քանդակի բաժին), և դասավանդել է Բեյրութի Հայկազյան համալսարանում (քանդակ, նկար):
Մուտքն ազատ է:
