Գործարար իմիջ և բիզնես-էթիկետ
Գործարար շփումներում կարևոր է տիրապետել բիզնես էթիկետի և տարբեր իրավիճակներում ճիշտ ինքնաներկայացման կանոններին: Հաշվի առնելով թեմայի հանդեպ հետաքրքրությունը և դրա արդիականությունը՝ մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, ԷՕՆում կանցկացվի հերթական բիզնես դասախոսությունը:
Հանդիպման ժամանակ անդրադառնալու ենք տարբեր իրավիճակներում ինքնաներկայացման սկզբունքներին, խոսելու ենք իմիջի կառուցվածքի և գործառույթների, Իմիջի ձևավորման տեխնոլոգիաների մասին՝
•Հաբիտար իմիջ. ձևավորման առանձահատկությունները: Հագուստի դերը ինքնաներկայացման և դիմացինի ընկալման գործում: Գործարար Dresscode:
•Վերբալ իմիջ. խոսքի մշակույթ, հռետորության արվեստ: Գրավոր և բանավոր խոսք: Հրապարակային ելույթներ:
•Կինետիկ իմիջ. մարմնի լեզու: Ֆիզիոգնոմիկա, միմիկա և կինեսիկա:
Դասընթացավարն է ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Հասարակայնության հետ կապեր մագիստրոսական ծրագրի ղեկավար, Վ. Բրյուսովի անվան Լեզվագիտական-հասարակագիտական համալսարանի Տեղեկատվության և հանրային հաղորդակցման գիտական-կրթական կենտրոնի ղեկավար, Spring PR ընկերության խորհրդի նախագահ Նվարդ Մելքոնյանը:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրեղեն):
