Loft Bubble Camp. ամառային դպրոց
Բազմաթիվ լոֆթեցի մայրիկների խնդրանքով և առաջարկով՝ Լոֆթը Հունիսի 20-ից Հուլիսի 15-ն իր դռներն է բացում մանուկների առաջ՝ մեկնարկելով Լոֆթ «Bubble Camp» նախագիծը։
Սա #SummerCamp գաղափարի լիովին նոր մոտեցում է և նոր ձևաչափ։ Նախագծի հիմքում երեխաների ինքնազարգացումն է, բայց ոչ ավանդական և ձանձրալի եղանակներով։ Մենք չենք պատրաստվում ծանրաբեռնել երեխաներին դպրոցական գրաֆիկով և անցանկալի մթնոլորտով։ Փոխարենը, օգտագործելով Լոֆթի բազմաֆունկցիոնալ հնարավորությունները, կօգնենք նրանց ինքնաարտահայտվել, ինքնակրթվել ու հանգստանալ՝ յուրահատուկ ժամանցային մեթոդներով։
Մենք մշակել ենք այնպիսի ծրագիր, որի շնորհիվ Ձեր երեխան ձեռք կբերի ինքնավստահություն և կսկսի ուսումնական տարին դրական էմոցիաներով, նոր ընկերներով ու բազմաշերտ գիտելիքներով։
Ծրագիրը 20-օրյա է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 11։00-16։00-ն, ընդհանուր առմամբ՝ 100 ժամ։ Փաթեթի արժողությունը մեկ երեխայի դեպքում՝ 70,000 դրամ։ Նույն ընտանիքից երկու երեխայի դեպքում յուրաքանչյուրի մասնակցության գինը կկազմի 56,000 դրամ։
ԾՐԱԳՐՈւՄ՝
Լեզուներ (անգլերեն/իսպաներեն՝ ըստ ցանկության) - 20 ժամ
Արվեստ (կավագործություն, handmade, պար) - 25 ժամ
Ժամանց (մուլտդիտում, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր) - 35 ժամ
Առողջ ապրելակերպ (յոգա, պատրաստում ենք միասին խոհանոցում) - 20 ժամ
+ Loft Out ճանաչողական և հետաքրքիր արշավներ
Լոֆթն ընտրել է նշված ոլորտներում լավագույն մասնագետներին՝ զուգահեռ չմոռանալով ամենակարևոր մասնագետին՝ Լոֆթ մայրիկին, ում երեխաները կարող են դիմել ցանկացած հարցով։
Եվս մի էական փաստ․ մենք շատ ենք կարևորում առողջ ապրելակերպն ու առողջ սնունդը և շատ ուրախ ենք, որ այս ամառային դպրոց-ճամբարի հովանավորների շարքում գլխավոր տեղը զբաղեցնում է Aries Catering-ը, որը և ապահովելու է առողջ ու անվտանգ սնունդ։
#BubbleCamp-ի մեկնարկը՝ Հունիսի 20-ից
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 10-15
Նախագծի տևողությունը՝ 20 օր (5-ական ժամով)
Նախագծի մեկնարկից առաջ նախատեսվում է հանդիպում ծնողների հետ, որի ընթացքում վերջիններս հնարավորություն կունենան հանդիպել մասնագետների հետ, շրջել Լոֆթի տարածքով և քննարկել բոլոր հետաքրքրող հարցերը։ Իսկ նախագծի մեկնարկից հետո մասնակից-երեխաների ծնողներն ամեն օր ստանալու են ծանուցումներ՝ էլ․ փոստի միջոցով՝ այն մասին, թե ինչպես է անցել տվյալ օրը։
*Հետևեք ֆեյսբուքյան այս event-ին, որտեղ կներկայացնենք նախագծի այլ մանրամասներ և նորություններ։
