Շեքսպիրն ապրում է մետրոյում
Այս տարի ողջ աշխարհում նշվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին, որին միանում է նաև Հայաստանը: Բրիտանական խորհուրդը միանում է համաշխարհային միջոցառումների շարքին և մայիսի 20-ին Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում ներկայացնում է «Շեքսպիրն ապրում է մետրոյում» ծրագիրը:
Դերասան Արսեն Գրիգորյանը մայիսի 20-ին` 14.00-ից սկսած Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կսկսի Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն թարգմանության ըներցանությունը: Նրան զուգահեռ Փոքր թատրոնի դերասանները կխաղան Shake Speare ներկայացման հատվածներ:
«Երիտասարդական» կայարանից հետո դերասանները կուղևորվեն «Հանրապետության հրապարակ» կայարան, ուր կշարունակեն ընթերցանությունը և բեմադրությունը մինչ 17.00-ն:
Միացեք միջոցառմանը, լուսանկարվեք և տեղադրեք այն Ֆեյսբուքի ձեր էջում #ShakespeareLives հեշթեգով: Մեկ լուսանկար վիճակահանության արդյունքում կստանա մրցանակ:
