ԷՕՆը մաքուր օդին
Դե, Էօնցինե՛ր։ Ամառը մոտենում է, և բոլորս էլ ձգտում ենք դեպի բնություն ու մաքուր օդ։ Այսպիսով, կիրակի՝ մայիսի 22-ին, հրավիրում ենք ձեզ մեր հատուկ ամառային հավաքույթին, որը տեղի կունենա Ժամանակակից արվեստի ինստիտուտի (ICA Yerevan) գեղեցիկ այգում: Կվայելենք ամառային կոկտեյլներ, երաժշտություն, խաղեր կխաղանք և ֆիլմ կդիտենք։
Պատրաստել ենք հագեցած ծրագիր, որը միավորում է այն ամենն, ինչ դուք սիրում եք ԷՕՆում:
16:00 – Մենք կհյուրասիրենք համեղ ամառային կոկտեյլ, թեյ, սուրճ և նախուտեստներ:
17:30 – Կխաղանք զվարճալի թիմային խաղեր և կճանաչենք միմյանց:
19:00 – Կկազմակերպենք ակուստիկ համերգ՝ բոլոր սիրված ամառային երգերով։ Իսկ մեր Թեյի վարպետը կանցկացնի հեքիաթային չինական թեյախմություն եղրևանու տակ,
21:00 – Կդիտենք մի դասական ֆիլմ, որը կընտրենք քվեարկությամբ (ցուցադրությունը կկազմակերպի The ScREenery-ն)։
Ձեզ սպասում է խորոված բանջարեղեն, ամառային կոկտեյլ և մեր ավանդական ըմպելիքներն ու նախուտեստները: Կարող եք ձեզ հետ բերել սնունդ և ըմպելիքներ։
Սիրելի՛ ընկերներ, անհամբերությամբ սպասում ենք ձեզ, որպեսզի միասին բացենք ԷՕՆի ամառային սեզոնը։
Մասնակցության արժեքն է՝ 1000 դրամ՝ տոմսը նախօրոք ձեռք բերելու դեպքում, և 1500 դրամ ` տեղում վճարելու դեպքում։
Տոմսերն առկա են ԷՕՆում:
