Другое
Սննդահավաք և որդեգրման տոն
Այս կիրակի օրը (Մայիսի 22) Մաշտոցի Պուրակում տեղի կունենա սննդահավաք Դինգո Թիմի խնամքի տակ գտնվող կենդանիների համար:
Մեզ հետ են լինելու մեր համովագույն ձագուկները, ում կարող եք ինչպես սիրել, այնպես էլ որդեգրել (որդեգրելու համար ձեզ հետ ունեցեք անձնագրի պատճե):
Մեր շունիկներին կարող եք նվիրել
- բրինձ
- հնդկաձավար (գրեչկա)
- վարսակի փաթիլներ (գերկուլես)
- շան չոր կեր
- գումար (բժշկական, կացարանային, մեքենայի և այլ ծախսերի համար)
Լավագույն տրամադրությունը երաշխավորում ենք :)
Սպասելու ենք սիրով և շունիկներով:
Դինգո Թիմ
