Ավարտված պիես, Անավարտ պատերազմ
ՄԻՀՐ Թատրոնը կազմակերպում է դրամահավաք արցախյան սահմանին կանգնած զինվորների համար: Ուրեմն մենք ունենք հատուկ ձև դա անելու… Լինելու է Հրաչյա Գալստյանի «Նարեկ» պիեսի ընթերցանությունը Տիեզերք Բենդի կողմից կենդանի երաժշտության նվագակցությամբ, որի մուտքը լինելու է 2.000 դր կամ հումանիտար տոպրակ /զինվորական շապիկ + անդրավարտիկ +գուլպա + ածելի + ատամի մածուկ + ատամի խոզանակ + օճառ/:
Գումարը կամ հումանիտար տոպրակը կարող եք փոխանցել կազմակերպիչներին միջոցառման օրը ինչպես նաև նախօրոք:
Պիեսը հենված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 1988-1994 թվականներին: Սովետական Միության անկանոն փլուզման իրավիճակում 1988 թվականին Սովետական Ադրբեջանում կազմակերպվեցին հայերի զանգվածային ջարդեր, որոնց հետևեց հայ –ադրբեջանական պատերազմը 1988-1994 թվականները: Այդ դեպքերին զուգահեռ Հայաստանում 1988թ. Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Գլխավոր հերոսը ծնվել է Հայկական ընտանիքում ԱՄՆ-ում, նա ինքնության որոնման մեջ է, որպես ազգությամբ հայ, որը ամբողջ կյանքը ապրել է ԱՄՆ-ում: Նա իր ավագ ծնողներից լսել է պատմություններ Արևմտյան Հայաստասնի և ցեղասպանության մասին, սակայն, գալով Հայաստան և տեսնելով, որ կոտորածները կազմակերպվում են մինչև հիմա, գիտակցում է, որ հայրենիքը պահպանելու հարցը բոլոր սերունդների պարտականությունն է:
