Լոֆթ․ Մաֆիայի ակումբը վերաբացվում է
Մեր խաղերի ցանկում մեծ պահանջարկ վայելող #Մաֆիա խաղի հետևորդների համար մենք Լոֆթի բացման առաջին իսկ ամիսներից ստեղծել ենք հատուկ ակումբ, որտեղ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում։
Սակայն, ինչպես նկատել էիք, մի որոշ ժամանակ դադար էինք վերցրել և խաղերը հիմնականում ինքնակազմակերպվում էին։ Դադարը, իհարկե, ենթադրում էր դրական փոփոխություններ, որոնք և պատրաստ ենք ներկայացնել ձեզ Մայիսի 21-ին՝ 19։00-ին, Լոֆթում։
Այդ օրը․
-Ձեզ կներկայացնենք Լոֆթ․ Մաֆիայի ակումբի հետագա գործունեությունն ու նպատակները
-Կխոսենք այն մասին, թե ինչպես դառնալ ակումբի մշտական անդամ և թե ինչ առավելություն կտա այս հանգամանքը ձեզ
-Ինչպես նաև չմոռանալով պատմել հատուկ համակարգի մասին, որի շնորհիվ մասնակիցները ստանալու են որակավորումներ ու խաղալու են միայն նույն որակավորումն ունեցողների հետ։
-Այս ամենից հետո, իհարկե, խաղալու ենք մաֆիա։ ։)
Մուտքն անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ։ Այնպես որ, բոլորը փակում են աչքերը, աչքերը բացում են մաֆիա խաղի սիրահարները, զանգահարում 043 408 864 հեռախոսահամարին և ամրագրում իրենց տեղերը:
