LOFT OUT. դեպի Մուսալեռ՝ մասնակցելու տոլմայի փառատոնին
Հե՜յ, «Ուդուլի» տոլմայի 6-րդ ավանդական փառատոնը տեղի է ունենալու մայիսի 21-ին, Մուսալեռան հերոսամարտի թանգարանի և հուշահամալիրի տարածքում։
#Loft-ն առաջարկում է միասին գնալ և մասնակցել այս յուրահատուկ տոնին։ Փառատոնի ընթացքում ներկայացված են լինելու մեր սիրելի տոլմայի բազում տեսակներ, որոնք կարող ենք համտեսել ինչքան ուզենք։ Սպասվում է նաև երաժշտական ծրագիր։ Մի խոսքով այդ օրը թաթախվելու ենք ազգային ավանդույթների մեջ:
Սակայն, նախքան փառատոնի մեկնարկը, առաջարկում ենք այցելել Սուրբ Գայանե, ցանկության դեպքում նաև՝ Սուրբ Հռիփսե եկեղեցի և Մայր Տաճար։ Այս ամենից հետո մի փոքր կհանգստանանք՝ Լոֆթի մշտական թեյի, սուրճի ու քաղցրավենիքի ընկերակցությամբ, ապա միայն կբռնենք Մուսալեռան ճամփան։
Ի դեպ, փառատոնին մասնակցելու են նաև զբոսաշրջիկներ։ Եվ եթե մեր մեջ լինեն մարդիկ, ովքեր տիրապետում են անգլերենին, շփման միջոցով կարող են զարգացնել իրենց լեզուն՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի մշակույթի զարգացմանն ու ավանդույթների տարածմանը։
Հանդիպման ժամ/վայր՝ 09:00-ին, Լոֆթ (Մոսկովյան 3)
Տոլմայի փառատոնի մեկնարկը՝ 13։00-ին
Վերադարձի ժամ՝ 17։00-18։00
Անհրաժեշտ պարագաներ․
Ջուր
Տաք հագուստ
Թեթև սնունդ / ցանկության դեպքում
Ծածկոց՝ խոտերի վրա նստելու համար
Մասնակցության արժեքը մեկ անձի համար՝ 2000 դրամ։
