«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը»
Արամ Խաչատրյանի տրիո՝
Արմինե Գրիգորյան /դաշնամուր/,
Կարեն Քոչարյան /թավջութակ/,
Կարեն Շահգալդյան /ջութակ/
Մաքսիմ Նովիկով /ալտ/,
Աննա Մայիլյան /մեցցո սոպրանո/
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Արամ Խաչատրյան տրիոյի նախաձեռնությամբ, ինչպես նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյանկի և Թանգարանային կրթության կենտրոնի աջակցությամբ հունիսի 2-ից կմեկնարկի «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը:
Պարբերաբար տուն-թանգարանում կհյուրընկալվեն գերմանացի կոմպոզիտորների թանգարանները:
Առաջին հանդիպման ընթացքում կներկայացվի նշանավոր կոմպոզիտոր Յ. Բրամսի թանգարանը, կհնչեն նաև կոմպոզիտորի ստեղծագործությունները:
Ծրագրում՝ Sonata for piano and violin #1, G-dur, op.78, "Contemplation" for violin and piano, Scherzo for violin and piano, Two songs for voice, viola and piano, op.91, Piano quartet g-moll, op.25
Մուտքն ազատ է:
