Պատահականությունը և ինքնաբերական գրությունը` որպես սյուռեալիստական մեթոդ
Հարգելի արվեստասերներ, «Ես կարող եմ» արվեստանոցի և ԷՕՆի համատեղ «Նորարաությունը կերպարվեստում 19-21-րդ դարերում» շարքը շարունակվում է և գալիք հանդիպման թեման է՝ «Պատահականությունը և ինքնաբերական գրությունը որպես սյուռեալիստական մեթոդ»:
Այս հանդիպմանը կծանոթանաք ինքնաբերական ավտոմատ գրությանը,որը հանդիսանում էր սյուռեալիստական մեթոդ:Մեթոդի միջոցով հեղինակը թույլ է տալիս ստեղծագործությանը ինքն իրեն ստեղծելու,որի ընթացքում նկարիչը աշխատում է միայն ենթագիտակցության թելադրանքով՝ հրաժարվելով բանականության ու գիտակցության թելադրանքից:Այս ձևաչափում շատ կարևորվում է նաև պատահականության դերը,որը փաստորեն պատահակն չէ,այլ նախապես մտածված:Հանդիպման շրջանակներում կծանոթանանք մի շարք հեղինակների աշխատանքների,ովքեր աշխատել են հենց այս մեթոդով:
Այս հանդիպումների շարքի առավելությունն այն է, որ մասնակիցները ոչ միայն տեսականորեն կծանոթանան կերպարվեստին, այլ նաև հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով զգալ և հասկանալ ուղղության առանձնահատկությունը, ինչպես նաև ձեռք բերել նկարչական հմտություններ:
Հանդիպումներին կարող են մասնակցել 13 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ նկարչական կրթությունը անհրաժեշտ նախապայման չէ: Գլխավոր ու միակ նախապայմանը արվեստը սիրելն է :)
Մեկ դասի արժեքն է 3,000 ՀՀ դրամ, որը ներառում է նկարչական նյութեր և պարագաներ, ինչպես նաև ԷՕՆի մշտական հյուրասիրությունը:
Դասերը կվարի՝ «Ես կարող եմ» արվեստանոցի «Նկարչություն մեծերի համար» ծրագրի համակարգող և դասավանոդող՝ Հասմիկ Հոխանյանը:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Արկադի Դումիկյան
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր.
«Залечь на дно в Ереване»
Национальный академический театр имени Габриэла...
Цена билета:5000-50000 др.