Ծովածավալ Պոեզիայի Երեկո
Ամառ, ծով և պոեզիա: Իսկ եթե չկա ծով, ուրեմն՝ ծովածավալ պոեզիա: Այսպիսով, բարձրացնում ենք առագաստները և ժամանակակից պարսկագիր հեղինակների հետ միասին նավարկում դեպի իրանական գրականության ծովածոց:
Հանդիպում ենք «Նավավար» ձկնալի ըմպելարանում կիրակի օրը՝ 05.06.16, ժ. 19:00 ՝ ընթերցելու ծովային և ձկնային թեմատիկայով, կապույտ-կանաչ-լազուր տրամադրությամբ ընտրված իրանական թարգմանական պոեզիա:
Երեկոյի ընթացքում դուք նույնպես կարող եք ընթերցել հայ և համաշխարհային գրականությունից ձեր սիրելի ծովածուփ ստեղծագործությունները:
Մուտքը՝ տեղում տրվող էջանիշ-վաուչերով, արժեքը՝ 1000 դր., որով կարող եք վայելել մեկ գավաթ գինի և խորտիկ:
Ծովաչափ սիրով սպասում ենք։
Նավավար (Արամի 42/1)
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
«Թռիչք կկվի բնի վրայով»
Национальный академический театр имени Габриэла...
Դրամա 2 մասից Տոմսերի գինը՝1000-3000դր: