«Արտ Ֆեստ 2016» Բացման Արարողություն
Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոֆի Մխեյաը, Արսեն Գրիգորյան ( Մրո), Սոնա Շահգելդյանը, Ա Անահիտ Շահբազյանը, Վարդան Բադալյանը, Զառա Մարկոսյանը, Նարեկ Գրիգորյանը
ինչպես նաև « «Կարին» ավանդական երգի-պարի համույթը»՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի
Հունիսի 2-ին, ժամը 18-ին «Կարապի լճում» տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Սիրով հրավիրում ենք մեր բոլոր համերկրացիներին՝ բարձր տոնական տրամադրությամբ նշելու «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին։
«ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։
Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12՝ Երևանյան մշակութային օջախներում
(բոլոր միջոցառումների մուտքն անվճար է)։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է ստեղծագործ երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն, մանրանկարչություն, բատիկ), դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:
2013թ. առաջին անգամ կազմակերպված «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը:
2014թ. մասնակիցների թիվը հատեց 200-ը։
2015թ. «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնն ընդգրկեց շուրջ 350 մասնակից։
2016թ․ մասնակցում է ավելի քան 430 ստեղծագործ երիտասարդ․․․
Մասնագիտական հանձնախումբ (ժյուրի)
Թատերական արվեստ
Լալա Մնացականյան - բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ
Աննա Հեքեքյան - ռեժիսոր, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան
Գարեգին Գրիգորյան - կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ դասախոս
Բաբկեն Չոբանյան - դերասան
Աննա Կարապետյան - ԵԹԿՊԻ պարարվեստի ամբիոնի վարիչ
Լիանա Հակոբյան - ԵԹԿՊԻ պարարվեստի ամբիոնի դասախոս
Կինոարվեստ
Ռաֆայել Քոթանջյան, ՀՀ ժողովրդական արտիստ
Անետա Երզնկյան - կինոգետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Վաչե Շառաֆյան - կոմպոզիտոր
Միքայել Դովլաթյան - կինոռեժիսոր
Կերպարվեստ
Դավիթ Մինասյան - քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ
Սամվել Սևադա - լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Աշոտ Համբարձումյան - ՀՀ վաստակավոր նկարիչ
Էդուարդ Վարդանյան - ՀՀ վաստակավոր նկարիչ
Էդուարդ Սեդրակյան - ԳԱԱԱ ռեկտոր, պրոֆեսոր, Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորման նախագահ
Աշատ Բաղդասարյան - Հայաստանի դիզայներների միության նախագահ
Հագուստի մոդելավորում
Արամ Նիկոլյան - դիզայներների միջազգային միության անդամ
Նազենի Հովհաննիսյան - դերասանուհի, հաղորդավար
Լիլիթ Մելիքյան - նկարիչ, դիզայներ, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն
Երգարվեստ
Երվանդ Երզնկյան - կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ
Նադեժդա Սարգսյան - երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Արզաս Ոսկանյան - երգիչ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Սուսաննա Մարտիրոսյան - ԵՊԿ պրոֆեսոր, վոկալ ամբիոնի վարիչ
Դավիթ Հակոբյան - «ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային երիտասարդական բաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ
Էրիկ Բարսեղյան - «ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային երիտասարդական բաց փառատոնի նախագահ
ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն:
Art Fest 2016 Armenia
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
The Best of Rafael Yeranosy...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
The Best of Rafayel Yeranosyan / Gyumri Ռաֆայել Երանոսյան Մոնո-ներկայացում Տոմսերի արժեքը՝ 3000-5000դր.
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։