Անունս Վիոլա է (My Name Is Viola)
Ռուբեն Քոչարի նոր` «Իմ անունն է Վիոլա» ֆիլմը
Պրոդյուսերներ` Նարինե Քոչար, Ալֆրեդ Ռոթ
Սցենարի հեղինակ` Ռուբեն Քոչար
Օպերատոր` Գևորգ Գրիգորյան
Նկարիչ` Ռուբեն Քոչար
Երաժշտությունը` Էմմա Զարոբյան
Հնչյունային ձևավորող` Ջեք Արմենյան
Մոնտաժող` Վիգեն Միքայելյան, Արթուր Փարսյան
Դերերում ` Ջանեթ Սփիցեր, Լուսինե Ալեքսանյան, Մաքսանս Կուզուբաշյան, Միքայել Պողոսյան
Երիտասարդ աղջկա հոգեվիճակ ազատության ձգտման և աշխարհընկալման ճանապարհին. «սերն» ու «ընկերությունը» փոշիանում են հասարակության նսեմացուցիչ վերաբերմունքից: Աղջիկն իր փրկությունը տեսնում է մենության, մեկուսացման մեջ, մինչև որ հանդիպում է Աննային: Դրանից հետո նա փորձում է ապրել նոր ընկերուհու կյանքով` այն մտայնությամբ, որ դա իր փրկությունը կլինի շրջապատից, որտեղ կորցրել է իր «ես»-ը: Ինչևէ, մուտք գործելով ընկերուհու կյանք` ` նա պարզում է, որ Աննան ևս անհանդուրժողության հետ կապված խնդիրներ ունի շրջապատում ու ընտանիքում, և իր վիճակն ավելի անտանելի է, քան նախկինում…