Քանոնի համերգ ՆԱՄ-ում
Հունիսի 24-ին՝ 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա բազմաթիվ մրցանակների արժանացած Թագուհի Օվակյանի և Անահիտ Սահակյանի քանոնի երեկոն:
Երաժշտական միջոցառումը երիտասարդ քանոնահարուհիների համար ճանաչման և կայացման նպատակ ունի։
Համերգային ծրագրում ընդգրկված են՝
«Հավիկ Տաղ խաչի և հարության»
«Ակնա կռունկ» (մշ.՝ Ա.Միրզոյան)
«Թամամ աշխարհ պտուտ եկա» (Սայաթ-Նովա)
«Գարուն ա» (Կոմիտաս)
«Կոնցերտ √3 » (Ծ.Հովհաննիսյան)
«Սիրելիս» (Ա.Մանդակունյան, փոխ՝ Ծ.Հովհաննիսյան)
«Տոնական» (Ծ.Հովհաննիսյան)
«Կարոտ» (Ծ.Հովհաննիսյան)
«Էքսպրոմտ » (Խ.Ավետիսյան)
«Սարերի հովին մեռնեմ» (Հովհ.Բադալյան, Մշ՝ Շ.Սաղաթելյան)
«Անընդհատ շարժում» (Խ.Ավետիսյան)
«Աղջի Մարան և Քըշ գնա օտար» (Հայ ժող. երգ)
«Ռապսոդիա» (Ծ.Հովհաննիսյան)
«Ֆրանսիական երգ» (երաժշտ.՝ Վ.Գավրիլին, Մշ՝ Ծ.Հովհաննիսյան)
«Ծափահարիր» (Գերշվին Շմիտց)
«Արագ պար» (Ծ.Հովհաննիսյան)
«Ես կանչում եմ իմ Լալանին և Բրոյի-բրոյի» (Սայաթ-Նովա)
Երաժշտական միջոցառման ընթացքում կնվագակցեն Մհեր Սամվելյանն ու Լուսինե Բաղրամյանը:
Մուտքն ազատ է:
