Ի՞նչպես սկսել խաղերի ծրագրավորում
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը` Noor Games-ի հետ համատեղ հայտարարում են «Ի՞նչպես սկսել խաղերի ծրագրավորում» թեմայով հանդիպումը ս.թ.-ի Հունիսի 16-ին, ժ.՝ 19:00-ին: Հանդիպումը կվարի ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Noor Games ընկերության հիմնադիր-տնօրեն Նարեկ Աղեկյանը, ով ունի 9 տարվա փորձ և գիտելիքներ ծրագրավորման ոլորոտում:
Հիմնական թեմաներ
Հանդիպման նպատակն է տալ նախնական տեղեկություններ խաղերի ծրագրավորման մասին: Կարող եք ստորև ծանոթանալ հիմնական թեմաների հետ, որոնց մասին կխոսվի հանդիպման ժամանակ՝
- Վիդեոխաղերի առաջացումը և զարգացումը
- Խաղերի ծրագրավորման առանձնահատկությունները
- Ծրագրավորման լեզվի և Game Engine-ի ընտրությունը
- Ինչ գիտելիքների պիտի տիրապետի խաղերի ծրագրավորողը
- Ի՞նչպես սկսել
#aitc #eif #noorgames #խաղերի #ծրագրավորում #սեմինար
