Кино
Կինոդիտում. Հաուլի թափառող դղյակը
Սիրելի՛ ԷՕՆցիներ, անիմե պաշտողնե՛ր և պարզապես կինոխելագարնե՛ր:
Հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, համեցե՛ք ԷՕՆ՝ միասին դիտելու Հայաո Միյաձակիի լավագույն անիմացիոն ֆիլմերից մեկը՝ Հաուլի քայլող դղյակը:
Չար կախարդը 18-ամյա Սոֆիին վերափոխում է 90-ամյա ծերուկի: Կախարդանքից ազատվելու հնար փտրելով՝ Սոֆին հանդիպում է մի հզոր հրաշագործի՝ Հաուլի և նրա դևին՝ Կալցիֆերին: Վերջինս ծառայում է Հաուլին համաձայն պայմանագրի, որի պայմաններն իրավունք չունի բարձրաձայնելու: Աղջիկը և դևը որոշում են օգնել միմյանց ազատվել չար կախարդանքից:
Տևողություն՝ 119 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն, անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն)
