Հանդիպում «Գրքամոլների» հետ
Սիրելի գրքամոլներ, « Բուկինիստ» գրախանութը սիրով հրավիրում է Ձեզ հանդիպման «Գրքամոլ» նախաձեռնության անդամների հետ: Հանդիպման ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Գրքամոլ էջի ստեղծման պատմությանը, մասնակից լինել «Բուկինիստի» ու «Գրքամոլի» ապագա ծրագրերին, ինչպես նաև ձեզ հուզող հարցերն ուղղել «Գրքամոլ» հեղինակներին:
Հանդիպման ընթացքում տեղի կունենա վիկտորինա, որի հաղթողները կստանան անակնկալ նվերներ «Բուկինիստ» գրախանութի և «Գրքամոլ» նախաձեռնության կողմից: