Արմեն Խոջոյանի անհատական ցուցահանդես
Հունիսի 18-ին, ժամը 17:00-ին հրավիրում ենք Արմեն Խոջոյանի անհատական ցուցահանդեսին, որտեղ կներկայացվեն նկարչի աշխատանքները՝ գեղանկար, գրաֆիկա, պղնձե փորագրություն, կոլաժ:
Արմեն Խոջոյանի աշխատանքները պահվում են ՀՀ Մշակույթի նախարարության և անհատների հավաքածուներում, ինչպես նաև արտերկրյա թանգարաններում:
Անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Լոս Անջելեսում (ԱՄՆ, 1990թ.), Երևանում (1997), Փարիզում (Ֆրանսիա, 2001): Իր աշխատանքներով հանդես է եկել տասնյակից ավել համատեղ ցուցահանդեսներում: