«Վարժապե՛տ, ես գնացի»
Ազգային մշակույթի նորովի մեկնաբանություն ` երաժշտական ներկայացում (մյուզիքլ)` «Վարժապե՛տ, ես գնացի»` Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի մոտիվներով։
«Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը ավանդական ժանրը կմատուցի երաժշտական ներկայացման նոր ձևաչափով` ավանդական երգերն ու պարերը, ժողովրդական խաղերը և գյուղական կյանքն ու ավանդույթները ներկայացնելով իրենց փոխկապակցվածության մեջ:
Բացի այն, որ ներկայացումն ինքնին պրեմիերա է, նաև ներկայացման ընթացքում կհնչեն երգեր, որոնք երբևէ բեմից չեն հնչել, կմատուցվեն ձեզ արդեն ծանոթ ավանդական պարերի նոր բեմադրություններ և «Կայթ» -ի կողմից գրառված նոր պար, որը կներկայացվի առաջին անգամ: Կխաղանք հայտնի ու անհայտ հայկական ժողովրդական խաղեր, կտեղափոխվենք գյուղական աշխատանքային կենցաղ` վայելելու մեր մաքրամաքուր մշակույթի համն ու հոտը:
Մասնակցում են «Կայթ» արվեստի զարգացման կենտրոնի ավանդական երգ ու պարի խումբը և «Կայթ» նվագախումբը։
Սիրով սպասում ենք բոլորին
