Անիմացիոն ֆիլմերի բնապահպանական կեսօր
Ցանկացած տարիքի ֆիլմի սիրահարներին և նրանց, ովքեր հետաքրքրված են բնապահպանական հիմնախնդիրներով, շաբաթ օրը հրավիրում ենք անիմացիոն ֆիլմերի մեր կեսօրին։
Շաբաթ օրը` կեսօրին, Երևանում` Կոնդ շրջանի Ֆրիջի Ջիրաֆում, մենք կցուցադրենք մի շարք անիմացիոն ֆիլմեր, որոնց թվում է «Մարդն, ով ծառեր տնկեց»(1987), որը կանադական կարճ անիմացիոն ֆիլմ է հովվի միայնակ ջանքերով Ֆրանսիայում` Ալպերում, մի ամբողջ հովիտ անտառապատելու մասին։ Ֆիլմերից հետո մենք կքննարկենք նրանցում ծագած բնապահպանական հիմնահարցերը։
Հարթակի` փորձի փոխանակման փառատոնը, արագորեն մոտենում է. այն տեղի կունենա հունիսի 25-ին 26-ին։
Այս տարի այն հատկապես կենտրոնանում է շրջակա միջավայրի և մեր` նրա հետ հարաբերության վրա։ Մասնավորապես մենք կենտրոնանում ենք Հայաստանի բնապահպանական խնդիրների և նրանց` մեր կողմից լուծման վրա։
Մուտքն ազատ է։
Շնորհակալություն ենք հայտնում «Կարիքավոր մարդկանց» կազմակերպությանը ֆիլմը տրամադրելու համար։
