Другое
Technocamp
Մենք կազմակերպում ենք հիանալի տեխնոլոգիական ճամբար 10-14 տարեկան դեռահասների համար, որի ընթացքում կօգնենք նրանց բացահայտել իրենց հետաքրքրությունները ծրագրավորման ոլորտում։ Մենք առաջարկում ենք 5 շաբաթյա Տեխնոճամբար, որի ընթացքում դեռահասները կզարգացնեն իրենց տրամաբանությունը և ալգորիթմական մտածելակերպը, կսովորեն վեբ ծրագրավորման հիմունքները և կստեղծեն իրենց առաջին կայքը։
Ճամբարի ընթացքում դեռահասները յուրաքանչյուր օր կմասնակցեն դասընթացների, որոնց ընթացքում կսովորեն, կուսումնասիրեն և կփորձարկեն ծրագրավորման տարբեր գործիքներ։ Կլինեն դասընթացներ ծրագրավորման հիմքունքներ, վեբ-ծրագրավորման, ՏՏ անգլերենի և կյանքի հմտությունների թեմաներով, կկազմակերպվի այց առաջատար ՏՏ ընկերություն։
