Ստեղծագործական գործընթաց
Ինչպե՞ս են ծնվում ստեղծագործական գաղափարները: Որտեղի՞ց ներշնչվել և մտածել «արկղից» դուրս: Deem Communications-ի ստեղծագործական թիմը կներկայացնի մի շարք կարևոր գործնական խորհուրդներ գաղափարների ստեղծումից մինչև կյանքի կոչման ընթացքի վերաբերյալ: DEEM-ի ստեղծագործական տնօրենն ու արթ տնօրենը կներկայացնեն՝ ինչպես են ստեղծագործական գաղափարներն իրականացվում անհատների ու թիմի կողմից: Ստեղծագործական ընթացքը կարևոր է դիզայնի, գովազդային արշավի մշակման, միջոցառումների պլանավորման և բազմաթիվ այլ ոլորտներում, և կիրառվող գործիքները կարող են լինել ավանդականից մինչև նորարարական ու թվային: DEEM-ի ստեղծագործական թիմը կներկայացնի ինֆոգրաֆերի՝ որպես հաղորդակցության ոլորտում կիրառվող ամենատարածված ու գործնական գործիքի, մշակման ներկայիս միտումները: Սեմինարը բաղկացած կլինի նաև գործանական մասից:
Րաֆֆի Նիզիբլյանը Deem Communications PR և մարքեթինգային ընկերության հիմնադիրն ու ստեղծագործական տնօրենն է: Նա նաև Parallels Film Production-ի պրոդյուսերն է:
Րաֆֆին ավարտել է Մոնրեալի Կոնկորիդա համալսարանի արվեստ և գիտություն բաժինը բակալավրի և համայնքների տնտեսական զարգացման բաժինը մագիստրոսի աստիճանով:
Լիլիթ Հարությունյանը Deem Communications-ի արթ տնօրենն է: Նա DEEM-ի հետ է 2008-ից ի վեր և իրականացրել ու ղեկավարել է մի շարք դիզայն նախագծեր: Լիլիթը ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային դիզայն բաժնի մագիստրատուրան:
Մուտքն ազատ է:
