Հանդիպում արվեստի հետ. Արտաշես Հովսեփյան
Հունիսի 23-ին` ժամը 18:30 -ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված հայ մեծանուն քանդակագործ Արտաշես Հովսեփյանի 85-ամյա հոբելյանին:
Ծրագրում`
• 18:30 «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի դիտում կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում
• 19:00 Դասախոսություն Արտաշես Հովսեփյանի ստեղծագործական ժառանգության վերաբերյալ
Բանախոս՝ Լիլիթ Սարգսյան, արվեստի քննադատ
• 19:30 «Պոետի վերադարձը» ֆիլմի դիտում (2005, ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան)
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
