Ինչպես ստեղծել քո pop-upը
Հունիսի 25-ին՝ Էօն/aeon-ում, "Հարթակ" փառատոնի շրջանակներում տեղի կունենա "Ինչպես ստեղծել քո pop-upը" դասընթացը, որը կվարի Աննա Գարգարյանը:
Այս դասընթացը ‹‹Pop Up››-ի միջոցով մտքերն իրականության վերափոխելու մասին է: ‹‹Pop Up››-ը հասցրել է հայտնի մոդել դառնալ աշխարհի տարբեր երկրներում: Այն նախաձեռնություն է, որը ժամանակավորապես հայտնվում է տարբեր վայրերում և ունի անսահման հնարավորություններ՝ ինչպես բնագավառի, այնպես էլ տեղի առումով:
Տվյալ դասընթացը ներառում է և´ շնորհանդես, և´ ձեռքով աշխատանք HAYP Pop Up Gallery-ի կողմից: Միասին կանդրադառնանք հետևյալին. գաղափարի մշակում, նախագծի առաջարկման հիմունքներ (շնորհանդեսներ, բյուջետավորում), շուկայի ուսումնասիրություն (արտադրանքի պատմություն, հասարակական պահանջ, հավանական համագործակցություններ) և այլն:
Մուտքն անվճար է:
Խնդրում ենք նախապես գրանցվել այստեղ՝ http://hartakyerevan.com/hy/your.own.pop.up
Էօն/aeon-ը գտնվում է Տերյան 3Ա հասցեով։ Մուտքը՝ Պուշկին փողոցից՝ Տերյան փողոցի հետ խաչմերուկում։
