Սննդաբանություն
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ազդեցություն և արդյունք կարող է սնունդն ունենալ Ձեզ վրա: Իհարկե, սա երբևէ եղած հրատապ խնդիրներից մեկն է համարվում: Ճիշտ է այն մեկնաբանումը, որ մարդ կազմված է այն ամենից, ինչ ուտում է: Այժմ եկեք մտածենք, թե ինչպես կարող է մեր օրգանիզմը խցանվել շլակներով և ինչպե՞ս ձերբազատվել դրանցից: Կամ ի՞նչ են իրենցից ներկայացնում արևային և լուսնային ուտելիքները, ի՞նչ էներգետիկ փոփոխությունների կարող է սնունդը հանգեցնել: Հետաքրքրե՞ց, ուրեմն մի՛ հապաղեք միանալ մեզ և ստանալ այս բազմազան ու հետաքրքիր հարցերի պատասխանները:
Դասը վարելու է Նարինե Բաղդասարյանը, ով սկսել է զբաղվել յոգայով 17 տարեկանից և այդ ժամանակից ի վեր բուսակեր է: Իր կյանքի ընթացքում յոգայի մասին գիտելիքներ և մեծ փորձ է ձեռք բերել ուսուցչական ծրագրերի մասնակցելով: Ուսումնասիրել է ճապոնական Ռեյկի կոչվող էներգետիկ տեխնիկան, ստացել 2-րդ կարգ, որը թույլ է տալիս որոշակի սիմվոլների միջոցով կտրել անցնել ժամանակը և տարածությունը և էներգիայով օգնել այլ երկրներում գտնվող մարդկանց: Մասնակցել է ՛՛Ապրելու արվեստ՛՛ ծրագրին, ավարտել Հայաստանի յոգայի ֆեդերացիայի ուսուցչական ծրագիրն ամբողջությամբ, սովորել է տարբեր էներգետիկ տեխնիկաներ, որոնք այսօր օգնում են մարդկանց հետ շփման և առողջարարական ծրագրերը ճիշտ և գրագետ կիրառելու հարցում: Որպես Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի սննդաբանության կենտրոնի տնօրեն ժամանակ առ ժամանակ կազմակերպում է դասախոսություններ, հումա-բուսակերական ուսուցողական երեկույթներ, յոգա տուրեր, մաստեր կլասսեր առողջ սննդակարգի վերաբերյալ՝ ունենալով կարևոր ներդրում առողջ ապրելակերպի ոլորտում:
Մուտքը՝ 1500 դրամ:
Գրանցման համար՝
http://bit.ly/1tvcp1G
