Другое
Vogue Photographer at TUMO
Թումո է գալիս Vogue Ռուսաստանի և Ճապոնիայի լուսանկարիչ Դավիթ Մուշեգայնը՝ խոսելու նորաձևության լուսանկարչության ոլորտում իր ունեցած փորձառության, ինչպես նաև նորաձևության ու փոփ մշակույթի հարաբերակցության մասին: Նա կկիսվի, թե ինչպես ազդել թրենդերի վրա ու կերտել դրանք, ինչպես նաև կքննարկի նորաձևության ոլորտ մտնելու ու այնտեղ հաջողելու ճանապարհները:
Դավիթին կմիանա Ռուբինա Խանզադյանը՝ Victoria's secret-ի առաջին հայ մոդելը, ով աշխատում է Նյու Յորքի հանրահայտ Lions Agency-ի հետ. նույն գործակալության մոդելներից են Իրինա Շեյքը ու Ստելա Մաքսուելը:
Բաց չթողնեք բարձր նորաձևության գրավիչ աշխարհին ներսից հայացք նետելու հնարավորությունը:
