Երեք տեսակի գիտելիք` հաջողության հասնելու համար
Հունիսի 26-ին՝ Էօն/aeon-ում, "Հարթակ" փառատոնի շրջանակներում տեղի կունենա "Երեք տեսակի գիտելիք` հաջողության հասնելու համար" դասընթացը, որը կվարի Նինա Մեհրաբյանը:
Այսօր հաջողության հասնելու համար ընդամենը գիտելիք և մասնագիտական փորձ ունենալը բավական չէ. հաջողակ մարդը պետք է կարողանա արդյունավետ հաղորդակցվել մարդկանց հետ: Սակայն, ինչպես որ մեզ թվում է, ինչ որ պահի մեր մարմինը մեզ դավաճանում է, այնինչ, իրականում այն մեզ ազդանշաններ է տալիս, որը, սակայն մենք հազվադեպ ենք նկատում և երբեմն չենք հասկանում:
Հանդիպման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես ենք մենք ձևավորում մեր աշխարհայացքը, ինչպես պետք է արտահայտենք մեր էմոցիաները և թե ինչ է մեզ ասում մեր մարմինը:
Մուտքն անվճար է:
Էօն/aeon-ը գտնվում է Տերյան 3Ա հասցեով։ Մուտքը՝ Պուշկին փողոցից՝ Տերյան փողոցի հետ խաչմերուկում։
Նինա Մեհրաբյանը ծնվել է Բելառուսում 1987թ-ի ապրիլի 22-ին: 2010 թ-ին ավարտել է Բելառուսի Մշակույթի և Արվեստի Պետական Համալսարանը: 2008թ-ին Բելառուսում հիմնել է <<Միասին>> հայկական երիտասարդական համայնքը: Նինան Միջազգային որակավորում ստացած Բիզնես, Coaching և NLP դասավանդող է: Ներկայումս հանդիսանում է Մարքետինգի Միջազգային Դպրոցի տնօրենը:
