Տնկում ենք թարմ օդ
Հարթակ փորձի փոխանակման փառատոնի շրջանակներում կիրակի՝ հունիսի 26-ին, կեսօրից մինչև ժամը 19-ը, միացե՛ք մեզ ԷՕՆ հակասրճարանում կայանալիք մի քանի սեմինարիների և քննարկումների՝ Հայաստանի շրջակա միջավայրի մասին։ Առաջինը Արեգ Կարապետյանի (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) «Տնկում ենք թարմ օդ» վարտապետության դասն է:
Մեզնից շատերն են ականատես եղել ծառատունկի, երբ այն սկսվում և ավարտվում է տնկին հողում դնելով։ Բայց ճի՞շտ է արդյոք սա: Սույն դասընթացը հնարավորություն կտա բացահայտելու ծառի, հողի ու ջրի որոշ գաղտնիքներ, որ անմիջականորեն ազդում են ծառի աճի վրա։ Կսովորեցնի դրանք կարգավորելու եղանակները, այլ բնական պայմանների ու երևույթների հետ համատեղումը։ Վարպետության դասի ընթացքում կխոսվի նաև նորարարական միջոցների մասին, որ հնարավորություն են տալիս ծառ աճեցնել անգամ ամենաանհավանական միջավայրում, դրանով իսկ մեծացնելով քաղաքային միջավայրի կանաչապատման հնարավորությունները։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են և պատրաստ են սովորել գրագետ ձևով ծառ տնկել և հոգ տանել նորատունկ ծառերի մասին, սակայն անփորձ են կամ ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները այս ոլորտում, ուզում են տիրապետել ավանդական և նորարարական միջոցների, ապա հրավիրված են մասնակցելու վարպետության դասին և գտնելու հաճելի զբաղմունք, ձևավորելու նոր շրջապատ և, ինչու ոչ, սկսելու սեփական «պայքարը հանուն թարմ օդի»։
Մուտքն անվճար է:
Խնդրում ենք նախապես գրանցվել այստեղ՝ http://hartakyerevan.com/hy/lets.plant.fresh.air
Էօն/aeon-ը գտնվում է Տերյան 3Ա հասցեով։ Մուտքը՝ Պուշկին փողոցից՝ Տերյան փողոցի հետ խաչմերուկում։
