Choco Fest․ հայտագրման փուլ
Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը տոնում է շոկոլադի միջազգային օրը։ Եվ քանի որ The LOFT-ի թիմը ևս քաղցրակեր է, չէր կարող բաց թողնել այս համեղ առիթը։ ։) Մենք սկսում ենք #ChocoFest․ սա շոկոլադի ամենամյա փառատոն-էքսպո է, որը միտում ունի տարվա մեջ գոնե մեկ օր բացահայտել Երևանի շոկոլադասերներին։
Բոլոր հայ արտադրողներին և, իհարկե, շոկոլադ ներմուծողներին հրավիրում ենք քաղցր համագործակցության։ Եթե ցանկանում եք
-ներկայացնել ձեր արտադրանքը լայն լսարանի,
-ընդլայնել սպառողների ցանկը
-գովազդել ընկերությունը
-հանրայնացնել ձեր արտադրանքի տեսականին
-և, վերջապես, ծանոթանալ մրցակիցների հետ
Ուրեմն ձեր մասնակցությունը Choco Fest-ին պարտադիր է։
Choco Fest-ի օրը/ժամը՝ Հուլիսի 11/15։00
Տևողությունը՝ Մինչև 19:00
Վայրը՝ The LOFT (Մոսկովյան 3)
Հայտերն ընդունվում են մինչև Հունիսի 28-ը։
