Կորեական երեկո. Հալյու ալիք
Հուլիսի 2-ին՝ ժամը 17:00-ին, ԷՕՆը հրավիրում է բոլորին հերթական մշակութային ճամփորդությանը: Այս անգամ ուղևորվելու ենք դեպի Հարավային Կորեա:
Շատերն են լսել Հր. Կորեայի մասին, սակայն քչերն են տեղյակ, թե ինչով են այդ երկրի մշակույթյն ու առօրյան գրավում միլիոնավոր մարդկանց:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փոքրիկ, բայց հիշարժան միջոցառում` նվիրված Կորեական թերակղզում ձևավորված և մեծ ճանաչում ձեռք բերած Հալյուին՝ Կորեական ալիքին: Միասին կուսումնասիրենք, թե ինչպես է այս երևույթը ազդում Կորեայի տնտեսության և քաղաքականության վրա:
Միջոցառման ընթացքում կխաղանք ինտերակտիվ խաղեր, կլսենք կենդանի կատարմամբ կորեական երաժշտություն և կփորձենք կորեական համեղ ուտելիք՝ տոկպոկի։
Գրանցման հղում՝ http://bit.ly/291N2Ny
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և տոկպոկի):
