Էմոցիոնալ Ինտելեկտ
Հուլիսի 2-ին՝ ժամը 13:00-ին, ԷՕՆը և Ալվարիումը հրավիրում են Էմոցիոնալ ինտելեկտին նվիրված թրենինգի: Վաղուց արդեն ապացուցված է, որ ինտելեկտից (IQ) կախված է հաջողության ընդամենը 20%-ը։ Իրապես հաջողակ մարդկանց բնորոշող վճռորոշ գործոնը էմոցիոնալ ինտելեկտի (EQ) բարձր մակարդակն է։
Բարձր էմոցիոնալ ինտելեկտը նշանակում է.
1) Ինքնագիտակցում՝ սեփական ցանկությունների և հույզերի ճանաչում ու գիտակցում, առավել ճշգրիտ ինքնագնահատականի և ինքնավստահության ձեռքբերում։
2) Ինքնատիրապետում՝ սեփական հույզերի կառավարում, կամքի, նախաձեռնողականության և այլ հատկանիշների զարգացում ու դրսևորում։
3) Սոցիալական նրբազգացություն` ապրումակցում, գործնական տեղեկացվածություն այլ անձանցից, զգուշավորություն այլ մարդկանց հետ հաղորդակցության ժամանակ։
4) Հարաբերությունների կառավարում՝ ոգեշնչում և ազդեցություն այլ մարդկանց վրա, կոնֆլիկտների կառավարում, թիմային աշխատանք և համագործակցություն։
Էմոցիոնալ ինտելեկտը թույլ է տալիս ճանաչել և կառավարել ինչպես սեփական, այնպես էլ ձեզ շրջապատող մարդկանց հույզերը՝ բազմազան խնդիրների լուծման համար։ Մենք բոլորս էլ էմոցիոնալ էակ ենք և այս դասընթացի խնդիրն է՝ սովորել էմոցիաներն օգտագործել ի բարօրություն։
Դասընթացի արդյունքում դուք կսովորեք ճանաչել, գիտակցել և կառավարել սեփական և այլ անձանց հույզերը, ինչպես նաև կծանոթանաք էմոցիոնալ հաղորդակցման և էմոցիոնալ ազդեցության տեխնիկային։
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
