Кино
Ալեն Մանուկյան․ երկու ֆիլմի ցուցադրություն
Հյուրեր՝ Ալեն Մանուկյան, Սամվել Թադևոսյան
Հուլիսի 1-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ի #Դիտանկյուն կինոակումբի շրջանակներում տեղի կունենա Ալեն Մանուկյանի «Վերևից» և «Հարություն» ֆիլմերի ցւցադրություն-քննարկումը։
Երեկոյի հյուրերը հնարավորություն կունենան ցուցադրությունից հետո քննարկել ֆիլմերը ստեղծագործական կազմի՝ այդ թվում ռեժիսոր Ալեն Մանուկյանի և «Վերևից» ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանի հետ։
Հիշեցնենք, որ Ալեն Մանուկյանի «Հարություն» ֆիլմն արժանացել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակի։
Մուտքավճար՝ 1000 դրամ
