ՆեյրոԼինգվիստիկ Ծրագրավորման թրեյնինգ՝ НЛП-практик
Տիկնայք և Պարոնայք "Մադաթյան" հոգեբանական կենտրոնը կազմակերպում է "ՆԼԾ պրակտիկ" (НЛП-практик)՝ հերթական Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և հաստատված է լրջագույն հոգեթերապևտիկ լիգաների կողմից:
Թրեյնինգի աշխատանքային լեզուն է՝ հայերենը:
Թրեյնինգի տևողությունն է՝ 72 ԺԱՄ: Այն ձգվելու է մոտ 2 ԱՄԻՍ:
Թրեյնինգի ընդհանուր արժեքն է 200.000 դրամ: Վճարումը կատարվելու է մաս-մաս, սովորաբար առաջին կեսը՝ առաջին շաբաթվա ընթացքում, իսկ մյուս կեսը՝ առաջին վճարումից մեկ ամիս անց,սակայն Դուք կարող եք առաջարկել Ձեզ հարմար վճարման տարբերակը, որ անպայման կքննարկվի:
Դասընթացներն ընթանալու են շաբաթական երկու հանդիպումով, երեկոյան ժամերին՝ նախնական պատկերացնում ենք երեքշաբթի և հինգշաբթի օրերին 18:30-ը, սակայն օրը և ժամը կփոխվի խմբի անդամների առաջարկով:
Հանդիպումները տևելու են 3 ժամ, ներառած 15 րոպե կոֆե-բրեյքը:
Խմբում տեղերը սահմանափակ են՝ գրանցվելու և մասնակցելու են միայն առաջին 12 դիմողները :
Թրեյնինգը վարում է Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, Արհեստավարժ Հոգեթերապևտների լիգայի իրական անդամ և միջտարածքաշրջանային դասախոս, սերտիֆիկացված ՆԼԾ-թրեյներ՝
Միհրդատ Ռոստոմի Մադաթյանը:
Թրեյնինգը տեղի է ունենալու "Մադաթյան" հոգեբանական կենտրոնում՝ Վաղարշ Վաղարշյան 26 հասցեում:
Թրեյնինգի ավարտին տրվելու է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ հաստատված՝
- ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
- ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՍԻԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
- ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ և
- "ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնի կողմից:
Թրեյնինգի մասնակցության համար բոլորովին պարտադիր չէ հոգեբանության իմացությունը կամ կրթությունը:
Թրեյնինգի պլանը
01 - Ծանոթություն
02 - Մոդել և ՆԼԾ մեթոդներ
03 - Մարդկանց հետ կոնտակտի կարգավորում
04 - Ընկալման դիրքեր
05 - ՆԼԾ Բազային պրեսուպպոզիցիաներ
06 - ՆԼԾ-ն որպես կոմունիկացիայի մոդել
07 - Ֆրեյմինգ և ռեսուրսային վիճակներ, Ֆոբիաների բուժման տեխնիկա
08 - Դրության ղեկավարման արվեստ
09 - Լեզվի մետամոդել
10 - Հիպնոս մաս 1 - Գիտակցություն և ենթագիտակցություն
11 - Հիպնոս մաս 2 - Միլթոն մոդել՝ Էրիկսոնյան հիպնոսի պատեռններ
12 - Հիպնոս մաս 3 - Պատմություններ, մետաֆորներ, անալոգիաներ
13 - Կարգեր ըստ Սատիրի
14 - Խարիսխի գաղափարը - Խարսխման տեխնիկա, Խարիսխների գումարման տեխնիկա, Խարիսխների կոլլապսի տեխնիկա, Անձնային պատմության փոփոխման տեխնիկա
15 - Ֆոկուսացում սուբմոդալությունների վրա - Սուբմոդալական տեխնիկաներ, Թափի տեխնիկա, Պայթյունի տեխնիկա, Կպչունություններից ձերբազատման տեխնիկա, Գլխացավից և այլ դիսկոմֆորտ վիճակներից ձերբազատման տեխնիկա
16 - Ժամանակային գծեր, Բետտի Էրիկսոնի ինքնահիպնոսի տեխնիկա, "Բյուրեղապակե Ծիածանի" տեխնիկա
