Кино
Ֆիլմի ցուցադրում
«Նարեկացի» արվեստի միությունում հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, կցուցադրվի ռեժիսոր Արթուր Սուքիասյանի «Մեր Ատլանտիդան» վավերագրական ֆիլմը:
Այն 1960-ականներին Ստամբուլում որբերի ձեռքով կառուցված և հետագայում թուրքական իշխանությունների կողմից վերացված հայկական ճամբարի մասին է:
Սա ուղևորություն է ճամբարի անցյալից ներկա, ուղևորություն, որը ցույց է տալիս, թե ինչպես են 30 տարի անց ճամբարի երեխաները փորձում պահպանել իրենց հուշերը:
Մինչ ֆիլմն ի մի է բերում գլխավոր հերոսների անձնական պատմություններն ու հիշողությունները ճամբարի մասին, մի ավելի ծավալուն պատմություն է երևան գալիս…
Ֆիլմը ներկայացվել է մի շարք անվանի մրցույթների և փառատոնների, այդ թվում նաև Ստամբուլի միջազգային անկախ կինոփառատոնի շրջանակներում:
Մուտքն ազատ է:
