Ստարտափի հաջողության և անհաջողության պատճառները
Հուլիսի 5-ին՝ 19։00-ին, Start-Up Support-ն ու #LOFT-ը հրավիրում են՝ մասնակցելու «Ստարտափի հաջողության և անհաջողության պատճառները» թեմայով թրեյնինգի։
Ի՞նչ ենք քննարկելու․
• Ի՞նչ է ստարտափը և ինչով է տարբերվում այն դասական բիզնեսից
• Որո՞նք են հաջողակ ստարտափների գրավականները
• Ինչո՞վ է պայմանավորված ստարտափների մեծ մասի ձախողումները
• Ինչպե՞ս գնահատել սեփական գաղափարը
Այս հարցերի պատասխաները կքննարկենք Տիգրան Ջհանյանի և Նարեկ Մանասերյանի հետ։
Թրեյնինգը կլինի ինտերակտիվ, այնպես որ մասնակիցները կարող են հարցեր ուղղել խոսնակներին և արտահայտել իրենց կարծիքները։
Մուտքավճարը՝ 1000 դրամ: