Կարեն Օհանյան. "Ավանգարդից ավանգարդ"
«…Խորհրդային պատմության փուլերի համադրումը, միմյանց միջոցով դրանց ցուցադրումը կարևոր են ոչ միայն ինքնին, այլ նաև որպես այսօրվա Հայաստանի մշակութային կյանքում մի իրադարձություն: Սա մեր անցյալը՝ որպես խորհրդային անցյալ գիտակցելու մի փորձ է: Մենք արգասիք ենք գործընթացների մի բարդ փնջի, որն այսօր հենց այդպես՝ փնջով էլ հետևողականրեն ջնջվում է մեր պատմական հիշողությունից:
Արվեստագետը կարևորագույն մի քայլ է կատարում…նա ստեղծում է մի մշակութային տարածք, որում մեր հասարակությունը կարող է վերապրել իր իսկ մշակութային պատմության այն ասպեկտը, որն առօրյայում ամենից հաճախ չի գիտակցում…»
Ելենա Այդինյան
Կարեն Օհանյանը ծնվել է Երևանում 1981թ.: Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, մասնակցել է մոտ 30 ցուցահանդեսների: Զբաղվել է գեղանկարչությամբ և եղել է «Արտ լաբորատորիա» քաղաքական արվեստի խմբի հիմնադիր անդամ, համադրել է գեղանկարչական վիրտուոզ վարպետությունը հստակ քաղաքացիական դիրքորոշման հետ: Այժմ «Ավանգարդից ավանգարդ» շարքը մի նոր էջ է բացում արվեստագետի ստեղծագործության մեջ: