UPkino: Movie Screenings at UPtown
UPtown-ը սկսում է նոր նախագիծ #UPkino անունով:
Կցուցադրվեն լավագույն նոր հեղինակային ֆիլմերը, որոնցով հետաքրքրված չեն Երևանում գործող կինոթատրոններն ու հայկական հեռուստաընկերությունները: Ցուցդրությունը կլինի բնօրինակային լեզվով և անգլերեն կամ հայերեն ենթագրերով: Ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում:
Նախագծի առաջին ֆիլմը` " Մանկան վիճակ"
Կոռնելիան 60 տարեկան է և խորապես դժբախտ. նրա որդին` 34-ամյա Բարբուն, ամբողջ ուժով պայքարում է անկախ լինելու համար: Նա տեղափոխվել է այլ տուն, մեքենա ունի, ընկերուհի, բայց ակնհայտորեն չի համապատասխանում Կոռնելիայի չափանիշներին, իսկ ամենից վշտալին այն է, որ նա հնարավորին չափ խուսափում է մորից: Երբ Կոռնելիան հայտնաբերում է, որ Բարբուն առնչակից է մի դժբախտ պատահարի, նրա մայրական բնազդը գլուխ է բարձրացնում, և Կոռնելիան գործի է դնում իր ամբողջ կարողությունը, լավ կապեր ունեցող բարեկամներին և փող` Բարբուին բանտից փրկելու համար: Նա ակնկալում է, թե որդին կդառնա նախկին կախյալ երեխան: Սա այնքան էլ բարդ խնդիր չի թվում, մանավանդ որ Բարբուն ցնցված վիճակում է: Սակայն մի բարալիկ սահմանագիծ կա մայրական սիրո և ինքնապահպանման մղումների միջև:
Մուտքն ազատ է: