Ցուցահանդեսի բացում ՆԱՄ-ում
Հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա երիտասարդ նկարչուհի Արաքս Ալոյանի «ԱԼԵՖ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:
Նկարչուհին կներկայանա 2015-2016 թվականներին արված իր գրաֆիկ և գեղանկարչական աշխատանքներով, որոնք ներկայացնում են նկարչուհու էմոցիոնալ ներաշխարհը:
Արաքս Ալոյանը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, բայց որպես նկարչուհի առանձին ցուցահանդեսով հանդես է գալիս առաջին անգամ:
Մուտքն ազատ է: