Ռոմեո և Ջուլիետ
Շեքսպիրի ռոմանտիկ ողբերգության այս օսկարակիր էկրանավորման ռեժիսորը՝ Ֆրանկո Ձեֆիրելլին, խզելով ավանդույթը, գլխավոր դերերում նկարահանել է 17-ամյա Լեոնարդ Ուայթինգին և 15-ամյա Օլիվիա Հասիին: Բրիտանական և իտալական համատեղ արտադրության ֆիլմը (որտեղ հեղինակային տեքստը կարդում է Լորենս Օլիվյեն), իտալական Վերածննդի իսկական շունչը հաղորդելու համար նկարահանվել է Տոսկանայում և Սիենայում, շեքսպիրյան ավանդական էկրանավորումների սահմաններն ընդարձակվել են՝ ընդգրկելով սիրային մերկ տեսարաններ: Նինո Ռոտայի հեղինակած հայտնի երաժշտությունն ավելի է ընդգծում երկու երիտասարդ սիրեցյալների ճակատագրական վախճանը:
Մրցանակներ
Պատվավոր մրցանակ, Սալոնիկի ՄԿՓ, Հունաստան, 1968, Լավագույն ռեժիսոր, Կինոքննադատների ազգային խորհուրդ, ԱՄՆ, 1969, Լավագույն ռեժիսոր, օպերատորական աշխատանք, երաժշտություն, գույն, նկարչական ձևավորում, զգեստներ, Իտալիայի կինոլրագրողների ազգային միավորում, Իտալիա, 1969, Լավագույն զգեստներ, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ, 1969, Լավագույն անգլիալեզու արտասահմանյան ֆիլմ, ամենախոստումնալից նորելուկ դերասանուհի, ամենախոստումնալից նորելուկ դերասան, «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 1969, Լավագույն օպերատորական աշխատանք, զգեստներ, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ, ԱՄՆ, 1969
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Հարսանիք թիկունքում
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ: