Այդ ես չեմ
Հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող 9-մասանոց տաղի սկզբունքով ֆիլմը շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փարոսի» բանաստեղծական մտահղացումը: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է համացանցային չաթի սենյակների և բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների և պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի և Եվրիդիկեի մասին, հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը ևս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետևանքների և զուգահեռների: Ֆիլմը կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները:
Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխություն, 2013, «Ոսկե ծիրան», Հայկական համայնապատկեր, «Ոսկե ծիրան» ՄԿՓ, Երևան, 2014, երկու պատվավոր մրցանակ, «Կինոշոկ» ԿՓ, Անապա, Ռուսաստան, 2014։