Գյավուրների թաղամասը
Բազմամշակութայնություն, արմատախիլ մարդիկ, գաղթ և ուրիշների կյանք... Ֆիլմը ժամանակին բազմազան մի քաղաքի՝ Դիարբեքիրի և Մկրտիչ Մարկոսյանի մասին է, որը մինչև 1953-ն իր մուրճով երկաթ էր կռում որպես դարբնի աշակերտ, ապա հայտնի էր իր գրչով՝ որպես «դիարբեքիրցի վարպետ Մարկոս»: Նա իր պոետիկ լեզվով պատկերել է հին ու նոր Դիրաբեքիրը և քաղաքի մոռացված սոցիալական և մշակութային հյուսվածքները: Ֆիլմը պատմում է Մարկոսյանների ընտանիքի մասին, որը 1915-ին ստիպված է եղել գաղթել Հերեդանից՝ Դիարբեքիրի շրջանի հեռավոր գյուղից, և քայքայվել է՝ արմատախիլ լինելով, ինչպես անթիվ-անհամար այլ հայ ընտանիքներ, որպեսզի հետո վերամիավորվի ու հաստատվի Գյավուրների թաղամասում, որտեղ ապրում էին Դիարբեքիրի հայերը: Ֆիլմը ներկայացնում է նաև Մկրտիչ Մարկոսյանի ճամփորդությունը Դիարբեքիրից Ստամբուլ: