Սննդահավաք և որդեգրման տոն, ԴԻՆԳՈ ԹԻՄ
Դինգո Թիմը բոլոր կենդանասերներին հրավիրում է քաղաքի ամենակենդանի ու սիրով լի միջոցառմանը՝ Դինգո Թիմի սննդահավաք-որդեգրման տոնին:
Միջոցառման ժամանակ մեզ հետ կլինեն որդեգրման ձագուկներ, որոնց կարող եք ինչպես որդեգրել, այնպես էլ պարզապես գալ, սիրել ու լավ էներգիա ստանալ (որդեգրման համար ձեզ հետ ունեցեք անձնագրի պատճե):
Ինչպես նաև տեղի կունենա սննդահավաք մեր խնամքի տակ գտնվող կենդանիների համար: Կարող եք ձեզ հետ բերել՝
- բրինձ
- գրեչկա
- գերկուլես
- չոր կեր
Սպասելու ենք սիրով ու լիքը ձագուկներով
Դինգո Թիմ