Մհեր Մկրտչյան Փառատոն / Mher Mkrtchyan Festival
Հուլիսյան մեկ օրը Ֆրունզի հետ...
Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերությունը Գյումրու քաղաքապետարանի, Ծիրանափող մշակութային ՀԿ-ի եւ Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի հետ համագործակցության արդյունքում կազմակերպում է Գյումրիում առաջին փառատոնը՝ նվիրված Մհեր Մկրտչյանին: Փառատոնն անցկացվում է Visit Gyum՛ri տուրիստական նախաձեռնության շրջանակներում: Փառատոնը խոստանում է Մհերով լեցուն մեկ օր՝ համեմված թանգարան այցելությամբ, Ֆրունզի ֆիլմերում տեղ գտած երգերի կենդանի կատարումներով եւ թեմատիկ այլ ժամանցային միջոցառումներով, եւ այս ամենը Գյումրիում: Մեկօրյա փառատոնը հրաշալի հնարավորություն է Մհեր Մկրտչյանի երկրպագուների եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են եւս մեկ անգամ բացահայտել դերասան-հանճարին եւ նրա հայրենի քաղաքը: Կազմակերպիչները եւ հովանավորները հոգում են փառատոնի մասնակիցների բոլոր ծախսերը, ներառյալ՝ ճանապարհորդություն Երեւանից Գյումրի եւ Գյումրիից Երեւան, լանչ Գյումրիում, մասնակցությունը համերգին եւ մյուս բացօթյա միջոցառումներին: Մասնակիցները հնարավորություն են ստանում 1000 դրամ խորհրդանշական անդամավճարով նպաստել Գյումրիում տուրիստական ոլորտի զարգացմանը:
Փառատոնին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով http://frunzikmuseum.com/hy/festival/
One Day with Frunzik...
Digital Pomegranate LLC in cooperation with Gyumri Municipality, Tsiranapogh cultural NGO and Mher Mkrtchyan museum holds first ever Mher Mkrtchyan festival in Gyumri. The festival is hold in the framework of Visit Gyumri tourism initiative. The festival promises a day full with interesting events to honour the great actor. The agenda includes a tour in his museum, life concert with the songs from Mher Mkrtchyan movies and other topical entertaining open air events. And these all will be in Gyumri. This one day festival is a great opportunity for Mher's fans and for others who want to once more discover the great talent and Gyumri, his native town. The organizers and sponsors cover all of the expenses of the participants, including transportation, lunch in Gyumri and participation in the conert and other events. The participants are given a unique chance to contirbute to the development of Gyumri city's tourism field with a symbolic fee of 1000 AMD.
To register for the festival please visit this link http://frunzikmuseum.com/hy/festival/