Անգլերեն 42 օրում - Մարաթոն (բաց դաս Loft-ում)
Հուլիսի 21-ին՝ 19։00-ին Learning Lab-ը #LOFT-ում բացահայտելու է անգլերեն սովորելու նոր մեթոդ` «Անգլերեն 42 օրում - Մարաթոն»։
Եթե դու․
- 10 տարի դպրոց, 1-2 տարի համալսարան, ապա՝ մի քանի ամիս էլ տարբեր ուսումնական կենտրոններ հաճախելուց հետո չես կարողանում անգլերենով պարզ նախադասություններ կազմել
- ուզում ես խոսել այս լեզվով, բայց վախն է գլուխ բարձրացնում, իսկ բառապաշարը՝ քչություն է անում,
Ապա․
Շտապիր գրանցվել այս յուրահատուկ ծրագրին։
#Անգլերեն42oրում - Մարաթոնը թրեյնինգ-դասընթաց է, որն ամբողջովին գործնական է ու հիմնված է էֆեկտիվ մեթոդների վրա (մնեմոտեխնիկա, պոլիգլոտի մեթոդ, հիշողությունը զարգացնող այլ մեթոդներ):
LOFT-ում սպասվող բաց դասի նպատակն է ներկայացնել ծրագրի բովանդակությունը՝ փուլերը, տևողությունը, արդյունավետությունը և այլն։ Ի դեպ, մի մոտիվացնող հանգամանք ևս․ մասնակիցներին #bonus է սպասվում, բայց գաղտնիքները չենք բացահայտում։ Մնացածը՝ հանդիպմանը։ ։)
Մուտքավճարը՝ 1000 դրամ (ներատյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք)
