Ֆիլմի պրեմիերա. «Երևանը՝ արևածագից մինչ մայրամուտ»
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում տեղի կունենա «Երևանը՝ արևածագից մինչ մայրամուտ» ֆիլմի պրեմիերան, որը ներկայացնում է լեհ անվանի ռեժիսորների եւ ԵԹԿՊԻ ուսանողների համատեղ նախագիծը («Աշխարհը՝ արևածագից մինչ լուսաբաց» լեհական հայտնի նախագծի շրաջանակներում):
«Աշխարհը՝ արևածագից մինչ մայրամուտ» լեհական հայտնի նախագիծն ամեն տարի ընտրում է մի քանի մայրաքաղաք եւ վերոնշյալների համապատասխան ԲՈՒՀ-երի ուսանողների հետ իրականացնում մեկամսյա վարպետության դասեր:
Վարպետության դասերի արդյունքում քննարկվում եւ նկարահանվում են մի քանի տասնյակ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք բնորոշում են տվյալ մայրաքաղաքը:Այնուհետեւ տեղի է ունենում մայրաքաղաքի մասին պատմող ֆիլմի համաշխարհային եւ տեղական պրեմիերիան:Ինչպես նախագծի ստեղծագործական թիմը, այնպես էլ նկարահանված բոլոր ֆիմերը «ճամփորդում » են աշխարհով մեկ:
Վարշավա-Մինսկ-Կիև-Մոսկվա-Պեկին-Տոկիո-Բրյուսել, 2013-ից՝ Քիշինև, Թբիլիսի, Բիգդոշ …Այս աշխարհագրության վերջին կետը այս տարի Երևանն էր, ընտրված ԲՈՒՀ-ը՝ ԵԹԿՊԻ-ին: