Աղավնի Գրիգորյանի «Դիմակահանդես» գրքի շնորհանդեսը
Մասնակիցներ`
Միքայել Գաբրիելյան` դաշնամուր
Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի թատերական բաժնի սաները
Դասատու`
Մարիամ Ահարոնյան
Քնարիկ Գրիգորյան (Մադրիդ)
Լուիզա Գրիգորյան (Մադրիդ)
Քրիստինե Ղարիբյան (Մադրիդ)
Օգոստոսի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա երաժիշտ, խմբավար, մանկավարժ, գրող, Մադրիդի Հայ առաքելական եկեղեցու «Վերածնունդ» երգչախմբի խմբավար Աղավնի Գրիգորյանի ստեղծագործությունների առաջին՝ «Դիմակահանդես» ժողովածուի շնորհանդեսը:
Հեղինակը գրքի շնորհանդեսի համար հատուկ ժամանում է Հայաստան:
Ծրագրում՝
Ծանոթություն «Դիմակահանդես» գրքում ընդգրկված ստեղծագործություններին
Բանաստեղծությունների ընթերցում՝ հեղինակի մեկնաբանությամբ
Միջոցառման ընթացքում կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Մուտքն ազատ է:
